Ջեքսոն Մարտինեսը նոր պայմանագիր է կնքել «Պորտուի» հետ

Ջեքսոն Մարտինեսը նոր պայմանագիր է կնքել «Պորտուի» հետ

«Պորտուի» հարձակվող Ջեքսոն Մարտինեսը պայմանագրով թիմի հետ այսուհետ կապված է մինչև 2018 թվականը:

Նախորդ համաձայնագիրը, որը կողմերի միջև կնքվել էր 2012 թվականի հուլիսի 7-ին’ ֆուտբոլիստի’ մեքսիկական «Հագուարեսից» հեռանալուց հետո, գործում էր մինչև 2016 թվականը:

Նշվում է, որ նոր պայմանագրով Մարտինեսի աշխատավարձը զգալիորեն բարձրացել է, ու նա այժմ թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկն է: Հարձակվողը այս մրցաշրջանում պորտուգալական թիմի կազմում անցկացրել է 36 հանդիպում’ դառնալով 28 գոլի հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում