Պիրլո. Իբրահիմովիչը մեծագույն ֆուտբոլիստ է

Պիրլո. Իբրահիմովիչը մեծագույն ֆուտբոլիստ է

«Յուվենտուսի» կիսապաշտպան Անդրեա Պիրլոն անդրադարձել է այն լուրերին, թե «ՊՍԺ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է վերադառնալ թուրինյան ակումբ: Իտալացին գովեստի խոսքեր է ասել շվեդի հասցեին:

-«ՊՍԺ»-ն հիանալի թիմ է, իսկ Իբրահիմովիչը համարվում է մեծագույն ֆուտբոլիստ: Նա ֆանտաստիկ խաղացող է,- ասել է Պիրլոն Tuttosport-ի հետ զրույցում:

Ըստ այդ պարբերականի տեղեկությունների, շվեդ հարձակվողը արդեն իր համաձայնությունն է տվել «Յուվեի» հետ բանակցություններ սկսելու համար: Կա հիմնականում երկու պատճառ, որոնք նրան ստիպել են մտածել Փարիզից հեռանալու մասին: Խոսքը ֆրանսիական լիգայի ցածր մակարդակի, ինչպես նաև այդ երկրում կիրառվող հարկային օրենքների մասին է, ինչը մեծապես ազդում է իր եկամուտների վրա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում