«Ռեալն» Ալոնսոյին փոխարինող է փնտրում

«Ռեալն» Ալոնսոյին փոխարինող է փնտրում

Արդեն վաղուց իսպանական մամուլը գրում է, որ Խաբի Ալոնսոն չի ցանկանում երկարաձգել ակումբի հետ գործող պայմանագիրը, որն ուժի մեջ է մինչև 2014 թվականը:

Ամենայն հավանականությամբ, արդեն առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ Ալոնսոն կհեռանա «Սանտիագո Բեռնաբեուուից»: Football Espana-ն հաղորդում է, որ «Ռեալն» էլ արդեն Ալոնսոյին փոխարինող է փնտրում:

Որպես այդպիսին դիտարկվում են «Ռեալ Սոսեյդադիդից» Ռուբեն Պարդոյի, «Սևիլիայից» Ջեֆրի Կոնդոգբիայի, Դորտմունդի «Բորուսսիայից» Իլկայ Գյունդոխանի և «ՊՍԺ»-ից Մարկո Վերրատտիի թեկնածությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում