«Բարսելոնան», «Չելսին» և «Ման. Սիթին» սպասում են Նեյմարի որոշմանը

«Բարսելոնան», «Չելսին» և «Ման. Սիթին» սպասում են Նեյմարի որոշմանը

«Սանթոսի» փոխնախագահ Օդիլիո Ռոդրիգեսը La Xarxa Radio-ի եթերում խոսել է Նեյմարի` ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հավանական վաճառքի մասին:

«Մենք գիտենք` կա լուրջ հետաքրքրվածություն Նեյմարի նկատմամբ: Ակումբը փորձում է նրան պահել գոնե մինչև 2014 թվականը:

«Բարսելոնան» մեծագույն ակումբ է, այն ամենաշատն է համապատասխանում Նեյմարին, սակայն կան նաև այլ հետաքրքրված ակումբներ` «Չելսին», «Մանչեսթեր Սիթին»: Նրանք բոլորը մեզ պես սպասում են Նեյմարի որոշմանը:

Ակումբը հասկանում է` հիմա բարդ է պահել Նեյմարին, չէ՞ որ հեշտ չէ մրցել Եվրոպայում տիրող ֆինանսական «բարքերի» հետ»,-ասել է Ռոդրիգեսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում