«Բավարիայում» դեմ չեն` ֆուտբոլիստները խաղից հետո կարող են գարեջուր ըմպել

«Բավարիայում» դեմ չեն` ֆուտբոլիստները խաղից հետո կարող են գարեջուր ըմպել

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսն ասել է, որ դեմ չի լինի, եթե իր սաները «Այնտրախտի» դեմ խաղից հետո տոնեն հաղթանակը գարեջուր ըմպելով:

Նշենք, որ այդ հաղթանակը մյունխենցիաների համար կապահովի Գերմանիայի առաջնության 23-րդ չեմպիոնական տիտղոսը:

-Եթե որևէ մեկը ցանկանում է գարեջուր խմել, ի սեր Աստծո թող խմի: Ես դեմ չեմ, որովհետև գիտեմ` իմ թիմում հավաքված են կարգապահ ֆուտբոլիստներ,-ասել է Հայնկեսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում