«Բարսելոնան» վստահ հաղթանակ տոնեց «Մալյորկայի» նկատմամբ (տեսանյութ)

«Բարսելոնան» վստահ հաղթանակ տոնեց «Մալյորկայի» նկատմամբ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 30-րդ տուրում «Բարսելոնան» առանց առաջատար Լեո Մեսսիի տպավորիչ հաղթանակ տոնեց «Մալյորկայի» նկատմամբ: Կատալոնացիները 5 անպատասխան գնդակ ուղարկեցին հյուրերի դարպասը: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Սեսկ Ֆաբրեգասը (20, 37, 46) և դուբլ ձևակերպեց Ալեքսիս Սանչեսը (22, 38):

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» ունի 78 միավոր և շարունակում է վստահ գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Մալյորկան» 24 միավորով շարունակում է մնալ առաջնության ետնապահը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում