Անչելոտի. «ՊՍԺ»-ն պատրաստ է «Բարսելոնայի» հետ հանդիպմանը

Անչելոտի. «ՊՍԺ»-ն պատրաստ է «Բարսելոնայի» հետ հանդիպմանը

«ՊՍԺ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Բարսելոնայի» հետ պատասխան հանդիպումից ունեցած սպասելիքներից:

-Մեր թիմը պատրաստ է «Բարսելոնայի» հետ երկրորդ հանդիպմանը: Պատրաստ ենք ներդնել առավելագույնը ու ցույց տալ մեր ողջ կարությունները: Բոլորն էլ հասկանում են, որ դժվարին հանդիպում է լինելու:

Մեր խնդիրը 11 հոգի ընտրելն է, ովքեր կկատարեն առաջադրանքը: Մեզ կարող է օգնել Մենեսը: Այո, նա շատ գոլեր չի խփում, բայց մեծ օգուտ է տալիս, քանի որ խաղում է թիմի համար,- ասել է Անչելոտին:

Հիշեցնենք’ «Բարսելոնա» – «ՊՍԺ» հանդիպումը կկայանա ապրիլի 10-ին, «Կամպ Նոու» մարզադաշտում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում