Գործակալ. «Ատլետիկոն» հետաքրքրված է Բուրակ Յիլմազով

Գործակալ. «Ատլետիկոն» հետաքրքրված է Բուրակ Յիլմազով

«Գալաթասարայի» հարձակվող Բուրակ Յիլմազի գործակալը նշել է, որ Մադրիդի «Ատլետիկոն» հետաքրքրված է իր հաճախորդի ծառայություններով:

-Մենք գիտենք, որ «Ատլետիկոն» ուշադրությամբ հետևում է Բուրակի խաղին: Վերջինս էլ գիտի, որ մադրիդցիները մեծ ակումբ են համարվում: Նրա համար Պրեմիերան աշխարհի ուժեղագույն առաջնությունն է, իսկ «Ատլետիկոն» այս պահին այնտեղ լավագույն եռյակում է:

Արդա Թուրանը, ով այժմ հենց այնտեղ է հանդես գալիս, Բուրակին շատ լավ բաներ է պատմել այդ ակումբի մասին: Միևնույն ժամանակ, նա այս պահին չի մտածում «Գալաթասարայից» հեռանալու մասին,- ասել է գործակալը AS-ի հետ զրույցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում