Բեքհեմ. «Բարսան» եզակի թիմ է
Նմանատիպ
«ՊՍԺ»-ի կիսապաշտպան Դևիդ Բեքհեմն, ով «Բարսելոնայի» հետ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում հենց սկզբից դուրս եկավ դաշտ, խոսել է այդ և պատասխան հանդիպման մասին.
-Մինչև «ՊՍԺ»-ն Չեմպիոնների լիգայում ձեր վերջին խաղը 2010-ին էր, երբ խաղում էիք «Միլանում»: Ինչպե՞ ս անցավ նոր հանդիպումը:
-Փարիզ գալով շատ լավ հասկանում էի, որ համբերություն պետք է դրսևորեմ և ոչ մի ծրագիր չէի կազմում Չեմպիոնների լիգայի հետ: Բայց նորից խաղացի առաջնությունում ու այն էլ «Բարսայի» պես թիմի դեմ. յուրահատուկ իրադարձություն էր:
-Ի՞ նչ է նշանակում դիմակայել կատալոնյան կիսապաշտպանությանն ու գնդակի հանրահայտ վարահսկողությանը:
-Չավիի և Ինյեստայի պես ֆուտբոլիստների հետ միշտ բարդ է: «Բարսայում» բոլոր ֆուտբոլիստներն են գնդակով իրենց վստահ զգում. դարպասապահից մինչև հարձակվող: Բայց պետք է խոստովանեմ, որ մեծ հաճույք ստացա մեր խաղից: «Բարսան» եզակի թիմ է: Յուրաքանչյուր դրվագում մրցակցին բարդ իրավիճակի մեջ է դնում:
-Իբրահիմովիչը հանգիստ չտվեց նրանց պաշտպաններին: «Բարսայի» պաշտպաններն անընդհատ ստիպված էին հսկել նրան:
-Իբրան Ֆիզիկապես ամուր խաղացող է, առաջին խաղում նա «Բարսային» բավականաչափ խնդիրներ առաջադրեց: Երբ թիմում նման ֆուտբոլիստ կա, նա ցանկացած պահի կարող է գոլային պահ ստեղծել:
-Ի՞ նչ եք սպասում «Նոու Կամպի» հանդիպումից:
-«Բարսայի» դեմ բոլոր խաղերը վտանգավոր են, իսկ «Նոու Կամպում» ցանկացած թիմի է դժվար: Բայց հիանալի կլինի նորից այնտեղ խաղալ: Չէ որ ես 10 տարի առաջ հաղթել եմ այնտեղ «Ռեալի» հետ: Կարծեմ մենք 3:1 հաշվով հաղթեցինք: Մեզ շատ լարված խաղ է սպասվում, սակայն հենց դա էլ ինձ դուր է գալիս:
-Պատասխան խաղում նորից կընդգրկվե՞ք հիմնական կազմում:
-Տեսնենք:Իհարկե, ես կցանկանայի:Ես զարմացա, երբ Անչելոտտին ինձ հնարավորություն տվեց սեփական հարկի տակ խաղալ առաջին իսկ րոպեներից. չէ որ ես վերջերս եմ տեղափոխվել թիմ: Շատ ուրախ եմ, որ մարզիչն բարձր է գնահատում իմ հնարավորությունները:
-Կա՞ հնարավորություն, որ «ՊՍԺ»-ն կհաղթի և կանցնի կիսաեզրափակիչ:
-Դժվար կլինի, բայց չկա անհնարին ոչինչ: Մենք պետք է Բարսելոնա ուղևորվենք հաղթանակի հավատով:
-Ի՞նչ առավելություններ ունեք մյուս ֆուտբոլիստների համեմատ, որ կարողանում եք այս տարիքում բարձրորակ խաղ ցուցադրել:
-Կա մի բան, որ չի փոխվել դեռ անցյալ տարիներից: Ես շարունակում եմ իմ թիմակիցների նման մարզվել ամեն օր’ մարզիչի վստահությունը ձեռք բերելու համար: Գիտեի, որ հեշտ չի լինելու, բայց տվյալ պահին ես գոհ եմ գործերի ընթացքից:
-«ՊՍԺ»-ն մտադրված է երկարաձգել Ձեր պայմանագիրը մինչև մրցաշրջանի վերջ: Պատմությունը շարունակվու՞մ է:
-Ես հասկանում եմ, որ այնքան երիտասարդ չեմ, որ երկար ժամանակով ինչ-որ բան ծրագրեմ կարիերայումս: Այդ պատճառով եկեք սպասենք մրցաշրջանի ավարտին: Հիմա ուզում եմ հաճույք ստանալ եվրոպական ֆուտբոլ վերադառնալուցս:
Հետևեք մեզ նաև Telegram-ում