Իգուաին. Մինչև մրցաշրջանի վերջ ես կօգնեմ «Ռեալին»
08/04/2013 10:06
Նմանատիպ
«Ռեալի» հարձակվող Գոնսալո Իգուաինը իսպանական ԶԼՄ-ների հետ զրույցում իր ապագայի հետ կապված կոնկրետ պատասխան չի տվել:
-Այս պահին ես ոչինչ չեմ ցանկանում խոսել այդ մասին: Միայն կնշեմ այն, որ մինչև մրցաշրջանի վերջ կօգնեմ «Ռեալին»,- ասել է արգենտինացին:
Նշենք, որ հարձակվողը այս մրցաշրջանում աչքի չի ընկնում կայուն խաղով ու բարձր արդյունավետությամբ: Սակայն վերջին հինգ խաղերում նա վեց գոլի հեղինակ է դարձել: Գոլերից մեկն էլ հեղինակել է Արգենտինայի հավաքականի կազմում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում