Տաֆարել. Մոուրինյոն ճիշտ է վարվում` Լոպեսին գերադասելով Կասիլյասից

Տաֆարել. Մոուրինյոն ճիշտ է վարվում` Լոպեսին գերադասելով Կասիլյասից

Բրազիլիայի հավաքականի նախկին դարպասապահ Կլաուդիո Տաֆարելը իսպանական ԶԼՄ-ների հետ զրույցում պաշտպանել է «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի’ թիմի դարպասապահների հետ կապված ընտրությունը:

Հիշեցնենք’ պորտուգալացի մասնագետը նշել էր, որ չի պատրաստվում պահեստայինների նստարանին թողնել Դիեգո Լոպեսին, չնայած նրան, որ հիմնական դարպասապահ Իկեր Կասիլյասը արդեն մարզվում է ամբողջ ծանրաբեռնվածությամբ:

-Ես կարծում եմ, որ Մոուրինյոն ճիշտ է վարվում, քանի որ Լոպեսը շատ լավ է խաղում այն պահից, երբ սկսեց պաշտպանել թիմի դարպասը: Դիեգոն գերազանց վիճակում է ու գտնվում է ֆիզիկական լավ մարզավիճակում: Ինձ թվում է’ նա այս պահին ավելի գերադասելի է վնասվածքից նոր ապաքինված Կասիլյասից,- ասել է Տաֆարելը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում