Ֆերգյուսոն. Պետք է հաշվի առնենք նախորդ մրցաշրջանի դասերը

Ֆերգյուսոն. Պետք է հաշվի առնենք նախորդ մրցաշրջանի դասերը

Մեկ մրցաշրջան առաջ «Մանչեսթեր Սիթին» 6:1 հաշվով առավելության հասավ «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ: Սա սըր Ալեքս Ֆերգյուսոնը դեռևս չի մոռացել: Այսօր կայանալիք մանչեսթերյան դերբիից առաջ սըր Ալեքսը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է.

-Նախորդ մրցաշրջանի համեմատ մենք ավելի ուժեղ ենք դարձել: Սովորել ենք այն սխալների վրա, որոնք գործել ենք անցյալում` այդ թվում «Սիթիի» հետ անհաջող խաղը: Նման պարտությունները չեն մոռացվում: Մենք դրանից ճիշտ եզրակացություններ ենք արել: Այս պահին բոլորս ցանկանում ենք խլել «Մանչեսթեր Սիթիից» չեմպիոնությունը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում