Դիեգո Լոպես. Նախկինում տուժում էի Ռոնալդուից, իսկ այժմ վայելում եմ նրա խաղը
08/04/2013 13:52
Նմանատիպ
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Դիեգո Լոպեսը շատ ուրախ է, որ միևնույն թիմում է խաղում Կրիշտիանու Ռոնալդուի հետ, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները: Լոպեսը նշել է, որ մարզումների ժամանակ էլ պորտուգալացին ապացուցում է, թե որքան ուժեղ է:
-Ես բավական տուժել եմ Ռոնալդուից, երբ նա իմ մրցակիցն էր: Իսկ այժմ վայելում եմ նրա խաղը ինչպես հանդիպումների, այնպես էլ մարզումների ժամանակ: Նա ֆուտբոլիստ է, ով դաշտում վճռորոշ դեր է խաղում: Ես կընդգծեի նաև, որ նա միշտ ճիշտ ժամանակին հայտնվում է ճիշտ տեղում: Դա մեծագույն ֆուտբոլիստների հատկանիշ է համարվում: Բոլոր կարևոր խաղերում Ռոնալդուն գոլեր է խփում, իսկ թիմի համար դա շատ կարևոր է,- ասել է Լոպեսը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում