Մեսսի. Շարունակում եմ աշխատել ու ինձ լավ եմ զգում

Մեսսի. Շարունակում եմ աշխատել ու ինձ լավ եմ զգում

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին հայտարարություն է արել, որը կուրախացնի կատալոնական ակումբի երկրպագուներին, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները:

Արգենտինացի ֆուտբոլիստը նշել է, որ քրտնաջան աշխատում է’ վնասվածքից ապաքինվելու համար: Հիշեցնենք’ Մեսսին Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «ՊՍԺ»-ի հետ առաջին խաղում աջ ոտքի երկգլխանի մկանի վնասվածք էր ստացել: Հիմա բոլորին հետաքրքրում է’ արդյոք նա կհասցնի մասնակցել պատասխան հանդիպմանը:

-Ես շարունակում եմ քրտնաջան աշխատել, որպեսզի ապաքինվեմ: Ինձ լավ եմ զգում,- ասել է Մեսսին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում