Չավի. «ՊՍԺ»-ն ոչ թե թույլ, այլ շատ ուժեղ թիմ է

Չավի. «ՊՍԺ»-ն ոչ թե թույլ, այլ շատ ուժեղ թիմ է

«Բարսելոնայի» կիսապաշտպան Չավի Էռնանդեսը չի կասկածում, որ իր թիմին ծանր հանդիպում է սպասվում Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «ՊՍԺ»-ի հետ պատասխան մրցավեճում:

Հիշեցնենք’ թիմերի առաջին մրցավեճը ավարտվել է 2-2 հաշվով:

-Մենք լավատես ենք, քանի որ խաղալու ենք տանը ու համարվում ենք ֆավորիտ: Սակայն «ՊՍԺ»-ի կազմը շատ ուժեղ է: Հարձակումները նրանք իրականացնում են մեծ արագությամբ ու հաջող են խաղում հակագրոհների ժամանակ: Դա ոչ թե թույլ, այլ շատ ուժեղ թիմ է: Ամեն դեպքում, առաջին խաղի արդյունքը մեր օգտին է,- ասել է Չավին’ ավելացնելով, որ թիմը խնդիրներ ունի պաշտպանության կենտրոնում, քանի որ բացակայում են Պույոլն ու Մասկերանոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում