Բալոտելլին որակազրկման պատճառով չի խաղա «Նապոլիի» դեմ

Բալոտելլին որակազրկման պատճառով չի խաղա «Նապոլիի» դեմ

«Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելլին չի օգնի իր թիմին Ա Սերիայի շրջանակներում կայանալիք «Նապոլիի» հետ վճռորոշ հանդիպմանը:

«Ֆիորենտինայի» հետ խաղի 70-րդ րոպեին «Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստը դեղին քարտ ստացավ, ու այժմ երկու անընդմեջ դեղին քարտերը նրան հնարավորություն չեն տա խաղադաշտ դուրս գալ հաջորդ տուրում:

«Նապոլին» համարվում է «ռոսսոներիի» գլխավոր մրցակիցը մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը զբաղեցնելու գործում: Այդ խաղի նախօրեին Վալտեր Մացարիի թիմը միլանցիներին գերազանցում է չորս միավորով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում