Կայացավ «Արարատ 73` վերելքի ուղին» նախագծի շնորհանդեսը

Կայացավ «Արարատ 73` վերելքի ուղին» նախագծի շնորհանդեսը

Այսօր «Մեդիամաքս» լրատվական գործակալության գրասենյակում կայացավ «Արարատ 73`վերելքի ուղին» հատուկ նախագծի շնորհանդեսը: Նախագծի հիմքը Արսեն Կակոսյանի «В ночь после футбола. Дневник болельщика» գիրքն է, որը որոշ կրճատումներով թարգմանվել է հայերեն և առաջիկա 7 ամիսների ընթացքում, «Արարատ-73»-ի լեգենդների հուշերի հետ միասին կներկայացվի մարզասերների ուշադրությանը:  

Շնորհանդեսի սկզբում «Մեդիամաքսի» տնօրեն Արա Թադևոսյանը ներկայացրեց նախագծի նպատակը:

-Չնայած այս պահին տարբեր լրատվամիջոցներ անդրադառնում են 1973 թվականի հաղթանակներին, այնուամենայնիվ մենք որոշեցինք ավելի համապարփակ մոտենալ թեմային: Ներկայացնել ամբողջ առաջնությունը` հաղթանակի ուղին ցույց տալու համար,-ասաց Ա. Թադևոսյանը: 

Շնորհանդեսին ներկա էր նաև «Արարատ-73»-ի լեգենդար խաղացող Արկադի Անդրեասյանը:  Նա խոսեց 1973 թվականի հաջողություններից, համեմատական անցկացրեց այն տարիների և ժամանակակից ֆուտբոլի միջև, անդրադարձավ հայաստանյան ֆուտբոլում առկա խնդիրներին:

Լրագրողների զրույցը լեգենդար ֆուտբոլիստի հետ կներկայացնենք մի փոքր ուշ:

Նկարը` mediamax.am-ի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում