Արկադի Անդրեասյան. Հենրիխ Մխիթարյանը հավաքականում իր լիդերությունը լիարժեք չի դրսևորում

Արկադի Անդրեասյան. Հենրիխ Մխիթարյանը հավաքականում իր լիդերությունը լիարժեք չի դրսևորում

Արդեն տեղեկացրել ենք, որ «Մեդիամաքս» լրատվական գործակալությունը առաջիկա 7 ամիսների ընթացքում կիրականացնի  «Արարատ 73′ վերելքի ուղին» հատուկ նախագիծը:

«Մեդիամաքսի» գրասենյակում կայացած նախագծի շնորհանդեսին մասնակցում էր «Արարատ-73»-ի լեգենդներից Արկադի Անդրեասյանը, ով ներկաներին պատմեց իր` 1973 թվականի ԽՍՀՄ առաջնության հետ կապված հուշերից, ինչպես նաև համեմատական անցկացրեց այն տարիների և ժամանակակից ֆուտբոլի միջև, անդրադարձավ հայկական ֆուտբոլում առկա խնդիրներին:

-Ճիշտն ասած բոլորս զարմացել էինք, կարելի է ասել չեմպիոնության հարցում բախտներս էլ բերեց: Չեմ կարող ասել, թե շատ հեշտ էր չեմպիոն դառնալ: Առաջնությունից ուղիղ մեկ ամիս առաջ վնասվածք ունեի և բուժվում էի Մոսկվայում, իսկ մեկնարկից առաջ ընդամենը չորս պարապմունք եմ անցկացրել,-պատմեց Ա. Անդրեասյանը:

Արկադի Անդրեասյանը խոսեց նաև մեր ֆուտբոլիստների խաղից, նրանց ֆուտբոլային մտածողությունից: 

-Մարզիչը պետք է ֆուտբոլիստին սովորեցնի ոչ թե խաղալ, այլ մտածել: Ապացուցված բան է’ եթե մարզիչն ասի ծուռ խփիր, ֆուտբոլիստը ծուռ կխփի, եթե ասի’ ուղիղ, ապա ուղիղ կխփի: Այսօր մարզադպրոցներում մարզիչները երեխաներին ֆուտբոլային մտածողություն պետք է սովորեցնեն. ֆուտբոլ նրանք այսպես թե այնպես կխաղան: Օրինակ’ «Բանանցն» ունի մեծ մարզադպրոց, բայց այնտեղ մեծանում են «կիսաֆուտբոլիստներ»,-ասաց Ա. Անդրեասյանը:

allsport.am-ի թղթակցի այն հարցին, թե Հայաստանի ազգային հավաքականում ու՞մ կարելի է համարել ֆուտբոլային մտածողություն ունեցող ֆուտբոլիստ, Արկադի Անդրեասյանը պատասխանեց.

-Մեր հավաքականում մտածող ֆուտբոլիստ է Հենրիխ Մխիթարյանը, ով լիդեր է, սակայն հավաքականում իր լիդերությունը դեռևս լիարժեք չի դրսևորում: Մեր հավաքականի մյուս ֆուտբոլիստները պետք է մտածեն, կողմնորոշվեն` ե՞րբ պետք է փոխանցում կատարել, դաշտի ո՞ր մասում: Հատկապես կիսապաշտպանները չեն կարողանում լավ մտածել:

Նկարը` mediamax.am-ի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում