Մոուրինյո. Կասիլյասը ոչ թե հիանալի, այլ լավ է մարզվում

Մոուրինյո. Կասիլյասը ոչ թե հիանալի, այլ լավ է մարզվում

«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Գալաթասարայի» հետ պատասխան խաղից առաջ ասել է, որ դարպասապահ Իկեր Կասիլյասը մարզումների ժամանակ իր լավագույն մարզավիճակը չի դրսևորում.

-Կասիլյասը ոչ թե հիանալի, այլ լավ է մարզվում: Դա վատ է նրա համար, ոչ թե թիմի: Ինձ նախկին նվաճումները հետաքրքիր չեն:

Նա 136 խաղ է անցացրել թիմում, ու հիմա վատ մարզվելը կապված է մրցակցության հետ: Եթե ֆուտբոլիստը զգում է, որ ամեն օր պետք է ապացուցի իր խաղալու իրավունքը` ապա համապատասխանաբար էլ մարզվում է: Իսկ եթե խաղացողն իրեն անձեռնամխելի է զգում, նման բաներ են տեղի ունենում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում