Բժիշկ. Աբիդալի վերադարձը ֆուտբոլ իսկական հրաշք է

Բժիշկ. Աբիդալի վերադարձը ֆուտբոլ իսկական հրաշք է

Էրիկ Աբիդալի բժիշկներից Խուան Կարլոս Գարսիա-Վալդեկասասը հաճելիորեն զարմացած է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը կարողանում է կրկին խաղադաշտ դուրս գալ: Sport.es-ի հետ զրույցում Խուան Կարլոսն ասել է.

-Աբիդալի վերադարձը ֆուտբոլ իսկական հրաշք է: Երբ վիահատում էինք Աբիդալին, փորձում էինք փրկել նրա կյանքը, և ոչ ոք չէր մտածում` Էրիկը կկարողանա վերադառնալ խաղադաշտ:

Գուցե նա դեռ կարողանա երկու տարի խաղալ: Կարծում եմ` եթե Աբիդալի օրգանիզմն իրեն նորմալ զգա, ապա ֆուտբոլիստը կշարունակի իր ելույթները:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում