«Ռոմա»-«Լացիո». Երեք երկրպագու արդեն տեղափոխվել է հիվանդանոց

«Ռոմա»-«Լացիո». Երեք երկրպագու արդեն տեղափոխվել է հիվանդանոց

gazzetta.it-ը տեղեկացնում է, որ հռոմեական դերբիի մեկնարկին զուգահեռ սկսվել է «Ռոմայի» և «Լացիոյի» երկրպագուների միջև ծեծկռտուք: Երեք երկրպագուներ դանակի հարվածների հետևանքով ստացած վնասվածքներով արդեն իսկ տեղափոխվել են հիվանդանոց:

Հաղորդվում է, որ այդ մարզասերներից երկուսը «Ռոմայի» երկրպագու են, մեկը` «Լացիոյի»: Ընդ որում, «Լացիոյի» երկրպագուն համեմատաբար քիչ է տուժել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում