Հռոմեական դերբիում հաղթող չեղավ. «Ռոմա»-«Լացիո»` 1:1 (տեսանյութ)

Հռոմեական դերբիում հաղթող չեղավ. «Ռոմա»-«Լացիո»` 1:1 (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 31-րդ տուրի շրջանակներում կայացավ հռոմեական դերբին:
«Լացիոն» և «Ռոման», որ մրցաշարային աղյուսակում հարևաններ են` զբաղեցնելով համապատասխանաբար 6-րդ և 7-րդ հորիզոնականները, այս խաղում վաստակեցին մեկական միավոր:

Հանդիպման հաշիվը 16-րդ րոպեին Լուլիչի փոխանցումից հետո բացեց Էռնանեսը, սակայն երկրորդ խաղակեսում (57-րդ րոպեին) Ֆրանչեսկո Տոտտին, հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածն, օգնեց իր թիմին խուսափելու պարտությունից: Նշենք նաև, որ 69-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստանալով` խաղից հեռացվեց Բյայվին:

«Ռոմա»-«Լացիո»` 1:1:

Այս խաղից հետո «Լացիոն» ունի 51, «Ռոման»` 48 միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում