Մանչինի. Մենք արժանի էինք հաղթանակին

Մանչինի. Մենք արժանի էինք հաղթանակին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին գոհունակություն է հայտնել իր սաների` մանչեսթերյան դերբիիում ցուցադրած խաղից:

«Այս պահին կարևորը երկրորդ տեղի համար պայքարն է: Թե որքան ենք մենք զիջում «Մանչեսթեր Յունայթեդին»` 12, 15 թե 18 միավոր, էական նշանակություն չունի: Նրանք ավելի շատ են վաստակել, մենք` քիչ. ահա թե ինչումն է տարբերությունը:

Մենք երջանիկ ենք, և դա լիովին հասկանալի է: Լավ խաղ ցուցադրեցինք և արժանի էինք այս հաղթանակին: «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախորդ խաղում մենք ավելի լավ խաղացինք, բայց զիջեցինք: Ես չէի հասկանում` ինչպես կարող էր դա տեղի ունենալ, սակայն ֆուտբոլում ամեն բան հնարավոր է»,-ասել է Մանչինին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում