Մատերացի. «Ինտերին» չի հերիքում բնավորությունը

Մատերացի. «Ինտերին» չի հերիքում բնավորությունը

«Ինտերի» ու Իտալիայի հավաքականի նախկին հայտնի պաշտպան Մարկո Մատերացին խոսել է թիմի ներկայիս արդյունքների մասին:

-«Ինտերի» ֆուտբոլիստներին չի հերիքում բնավորությունը, ու դա ինձ համար շատ տարօրինակ է: Թիմում փորձառու շատ խաղացողներ կան, որոնք հազիվ թե որևէ բանից անակնկալի եկած լինեն: Նրանք պետք է թիմը իրենց հետևից տանեն: Միևնույն ժամանակ, ներկայիս արդյունքների օրինակով թիմը կարող է համոզվել, թե որքան կարևոր է մարզչի դերը: Ոչ բոլորը կարող են թիմին մոտիվացիա ներարկել,- ասել է Մատերացին Sky Italia-ի հետ զրույցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում