Մոուրինյո. Իգուաինի ու Բենզեմայի մեջ արդեն ընտրություն կատարել եմ, բայց ոչինչ չեմ ասի
09/04/2013 13:29
Նմանատիպ
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Գալաթասարայի» հետ պատասխան խաղից առաջ նշել է, որ արդեն որոշել է’ որ հարձակվող է խաղադաշտ դուրս գալու առաջին րոպեներից, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները: Խոսքը, իհարկե, գնում է Իգուաինի ու Բենզեմայի մասին:
-Ես արդեն որոշել եմ, թե նրանցից ով դուրս կգա խաղադաշտ, սակայն որոշմանս մասին ոչինչ չեմ ասի: Խաղադաշտում առաջին րոպեներից կխաղա նրանցից մեկը: Ես շատ ուրախ եմ, որ երկուսն էլ անցած խաղում գրավեցին «Գալաթասարայի» դարպասը: Իգուաինը նաև ֆանտաստիկ գոլ խփեց «Լևանտեի» հետ խաղում: Հարձակվողները իրենց ուժերի վրա վստահություն են զգում, երբ գոլեր են խփում: Տեսնենեք’ կլինեն արդյոք նրանք նույն մակարդակի վրա նաև այս մրցավեճում,- ասել է Մոուրինյոն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում