Հյոնես. «Բորուսիայում» չկան այնքան որակյալ խաղացողներ, որքան «Բավարիայում»
09/04/2013 14:24
Նմանատիպ
«Բավարիայի» նախագահ Ուլի Հյոնեսը գերմանական ԶԼՄ-ների զրույցում մեկնաբանել է իր թիմի խաղը Բունդեսլիգայի այս տարվա խաղարկությունում: Հիշեցնենք’ Յուպ Հանկեսի թիմը 20 միավորով գերազանցում է Դորտմունդի «Բորուսիային» ու ժամանակից շուտ արդեն ձևակերպել է չեմպիոնությունը:
-Մենք երբեք չենք ասել, թե «Բորուսիան» մրցաշրջանը վատ է անցկացրել: Սակայն այդ թիմում չկան այնքան որակյալ խաղացողներ, որքան «Բավարիայում»: Նրանց չբավարարեց այն, որ երկու-երեք կարևոր դիրքերում համարժեք փոխարինողներ չունեին: Իսկ մեր մարզիչը հիանալի կերպով օգտագործեց ռոտացիան’ միաժամանակ չկորցնելով որակը,- ասել է Հյոնեսը;
Հետևեք մեզ նաև Telegram-ում