Ֆրանսիացի երկրպագուները չեն հավատում` «ՊՍԺ»-ն կհաղթի «Բարսելոնային»

Ֆրանսիացի երկրպագուները չեն հավատում` «ՊՍԺ»-ն կհաղթի «Բարսելոնային»

L’Equipe հայտնի պարբերականը հարցում է անցկացրել’ պարզելու, թե ինչպիսի արդյունքի ակնկալիքներ ունեն ֆուտբոլասերները Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Բարսելոնա»-«ՊՍԺ» պատասխան հանդիպումից: Հիշեցնենք’ թիմերի առաջին մրցավեճում գրանցվել է 2-2 հաշիվը:

Քվեարկության արդյունքներով, երկրպագուների 67%-ը կարծում են, որ այս խաղում հաղթանակ կտոնեն կատալոնացիները: Սակայն, միևնույն ժամանակ, մեկ այլ քվեարկության արդյունքում ֆուտբոլասերների 65%-ը հավատում է, որ փարիզյան թիմը հաղթելու է Չեմպիոնների լիգայի խաղարկությունում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում