Մոուրինյո. Կասիլյասի նման ֆուտբոլիստը չի կարող վատ մարզվել

Մոուրինյո. Կասիլյասի նման ֆուտբոլիստը չի կարող վատ մարզվել

«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հերթական անգամ պատասխանել է «Արքայական» ակումբում իր ապագայի հետ կապված հարցերի, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները: Սակայն պորտուգալացի մասնագետը այս անգամ էլ լույս չի սփռել այս հարցի շուրջ:

-Իմ ապագան կախված չէ Չեմպիոնների լիգայում թիմի արդյունքներից,- ասել է նա:

Ինչ վերաբերում է Իկեր Կասիլյասին, ում աշխատանքը մարզումների ժամանակ Մոուրինյոն բարձր է գնահատել, նա ավելացրել է. «Հնարավոր չէ, որ այդպիսի մրցակցային ֆուտբոլիստը վատ մարզվի: Բայց եթե դու քեզ անձեռնմխելի ես զգում, ապա արդյունքը կարող է լիովին այլ լինել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում