Վան դեր Վաարտը` «Համբուրգի» նոր ավագ

Վան դեր Վաարտը` «Համբուրգի» նոր ավագ

30-ամյա հոլանդացի կիսապաշտպանը դարձել է «Համբուրգի» նոր ավագը: Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Ռաֆայել վան դեր Վաարտը Գերմանիայի առաջնության առաջիկա խաղերին կմասնակցի ավագի թևկապով: Նման որոշում կայացրել է «Համբուրգի» գլխավոր մարզիչ Տորստեն Ֆինկը` զրկելով պաշտպան Վեստերմանին այդ պարտականությունից:

Նշենք, որ վան դեր Վաարտը 2006 և 2007 թվականներին արդեն եղել է «Համբուրգի» ավագ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում