Ցորկ. Խոսքեր չկան..մեր բախտը բերեց

Ցորկ. Խոսքեր չկան..մեր բախտը բերեց

«Բորուսսիայի» սպորտային տնօրեն Միխայիլ Ցորկը մեկնաբանել է «Մալագայի» դեմ խաղը, որի միայն ավելացված ժամանակում խփած երկու գոլերի շնորհիվ դորտմուդցիները Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում խաղալու հնարավորություն ստացան: ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերել է Ցորկի խոսքերը.

-Խոսքեր չկան: Այսօր մեր բախտը շատ բերեց: Որքա՛ն պահեր մենք չիրացրինք, բայց թիմը շարունակում էր հավատալ: Սա մեր լավագույն խաղն էր, իսկ «Մալագայի» մարտավարությունը պարզապես հիանալի էր: Սակայն երկու խաղերի արդյունքով, ըստ իս, մենք արժանի էինք հաղթանակի:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում