Կանը զգուշանում է` Բունդեսլիգան կարող է կորցնել իր հետաքրքրությունը
10/04/2013 13:27
Նմանատիպ
Գերմանիայի հավաքականի նախկին դարպասապահ Օլիվեր Կանը անհանգստացած է, որ Բունդեսլիգան կարող է կորցնել իր դիտարժանությունը’ «Բավարիայի» ու Դորտմունդի «Բորուսիայի» գերակայության պատճառով:
Անցած շաբաթ մյունխենցիները առաջնության ավարտից վեց տուր առաջ ձևակերպեցին չեմպիոնությունը, այն ժամանակ, երբ նախորդ երկու տարիներին էլ «արծաթե սկուտեղին» տիրացել էին դորտմունդցիները:
-Ֆուտբոլի ամենագրավիչ հատկանիշներից մեկը նրա անկանխատեսելիությունն է: Առանց դրա ֆուտբոլը հետաքրքիր չի լինի: Իսկ «Բավարիայի» ու «Բորուսիայի» տարբերությունը մյուս ակումբներից ապագայում կարող է վատ հետևանքների բերել,- ասել է Կանը Bild-ի հետ զրույցում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում