Հյումելս. Այսպիսի բան ես երբեք չէի զգացել

Հյումելս. Այսպիսի բան ես երբեք չէի զգացել

Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մատս Հյումելսը Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Մալագայի» հետ պատասխան հանդիպումից հետո էմոցիաներով լի է եղել, հաղորդում են գերմանական ԶԼՄ-ները: Հիշեցնենք’ Յուրգեն Կլոպի թիմը խաղի վերջին րոպեներին խփած երկու գոլերի շնորհիվ դուրս եկավ կիսաեզրափակիչ:

-Այսպիսի բան ես կյանքում դեռ չէի զգացել: Նա, ով սպորտի մեջ չէ, դժվար հասկանա ինձ: Վերջնամասում մենք բոլորս ֆանտաստիկ էինք: Պետք է ասել, որ ես միշտ ցանկանում էի նման պահեր ունենալ իմ կարիերայում, ու սրանից ավելի լավին սպասելը անհնար է: Միայն որոշ ժամանակ անց ես ընմբռնում այն, ինչ տեղի ունեցավ խաղադաշտում: Մեր թիմը լավ էր տրամադրված խաղին ու չէր կասկածում, որ կարող է ստանալ իրենը,- ասել է Հյումելսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում