«Արսենալը» ֆավորիտ է Բեգովիչի համար պայքարում

«Արսենալը» ֆավորիտ է Բեգովիչի համար պայքարում

«Սթոք Սիթիի» դարպասապահ Ասմիր Բեգովիչը ամռանը կարող է փոխել ակումբը:

Ավելի վաղ բոսնիացի 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էր «Մանչեսթեր Յունայթեդը»: Ամռանը «Սթոք Սիթին» կհամալրի Ջեք Բատլենդը ու Բեգովիչը կարող է հեռանալ թիմից, չնայած նրան, որ ակումբի հետ պայմանագիր ունի մինչև 2016 թվականը:

Տեղեկացվում է, որ «Արսենալը» պատրաստ է Ասմիրի համար վճարել 15 մլն. ֆունտ ու այդ դեպքում կդառնա դարպասապահի գնման համար պայքարի ֆավորիտ: Նրան ցանկանում են գնել նաև «Յունայթեդն» ու «Չելսին», սակայն Բեգովիչը չի ցանկանում նստել պահեստայինների նստարանին, ինչի հետևանքով էլ հետաքրքրված է միայն «կանոնիերների» առաջարկով:

Այս մրցաշրջանում Բեգովիչը իր թիմի կազմում անցկացրել է 32 հանդիպում, որոնցում բաց է թողել 39 գնդակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում