Զամմեր. «Բավարիան» պետք է շատ լավ խաղա «Յուվենտուսի» դեմ

Զամմեր. «Բավարիան» պետք է շատ լավ խաղա «Յուվենտուսի» դեմ

«Բավարիայի» մարզական տնօրեն Մաթիաս Զամմերը չի կասկածում, որ իր թիմին շատ դժվարին հանդիպում է սպասվում Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ «Յուվենտուսի» հետ պատասխան խաղում, հաղորդում են գերմանական ԶԼՄ-ները:

Հիշեցնենք’ առաջին խաղում Յուպ Հայնկեսի թիմը 2-0 հաղթել է «Ծեր Սինյորային»:

-Մենք անպայման ցանկանում ենք հաղթել, որպեսզի ամեն տեսակի կասկածների առիթ չտանք: Բայց չպետք է կասկածել, որ դրա համար պետք է շատ լավ խաղանք: Պետք է հաղթահարենք բոլոր դժվարությունները,- ասել է Զամմերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում