Կրոյֆ. «Բարսելոնան» պետք է երջանիկ լինի Սանչեսի նման խաղացող ունենալու համար

Կրոյֆ. «Բարսելոնան» պետք է երջանիկ լինի Սանչեսի նման խաղացող ունենալու համար

«Բարսելոնայի» լեգենդ Յոհան Կրոյֆը գովասանքի խոսքեր է հասցեագրել թիմի հարձակվող Ալեքսիս Սանչեսի հասցեին, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները:

Այս մրցաշրջանում չիլիացու գործերը այդքան էլ հաջող չեն ընթանում: Նա ներկայումս չի կարող պարծենալ մրցակիցների դարպասը շատ գոլեր խփելով, ու նույնիսկ կան խոսակցություններ, որ «կապտանռնագույնները» պատրաստվում են վաճառել նրան:

-Սանչեսը հաճախ է քննադատության ենթարկվում: Խոսվում է, որ նա «Բարսելոնայի» մակարդակի ֆուտբոլիստ չէ: Սակայն «Մալյորկայի» հետ խաղում ես դաշտում տեսա այնպիսի ֆուտբոլիստի, ով կարող է անել այն, ինչը չեն կարող անել թիմի մյուս խաղացողները: Նա որոշիչ դեր խաղաց հաղթանակի գործում: Իհարկե, Սանչեսը Մեսսի չէ, բայց «Բարսելոնան» պետք է երջանիկ լինի, որ նման խաղացող ունի,- ասել է Կրոյֆը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում