Ռամիրես. «Չելսին» չպետք է հրաժարվի Եվրոպա լիգայում հաղթանակից

Ռամիրես. «Չելսին» չպետք է հրաժարվի Եվրոպա լիգայում հաղթանակից

«Չելսիի» կիսապաշտպան Ռամիրեսը նշել է, որ իր թիմը պետք է ներդնի ողջ ուժերը Եվրոպա լիգայի խաղարկությունում հաղթելու համար, չնայած նրան, որ այդ տիտղոսը արժեքավոր չի համարվում իր ակումբի համար: Հիշեցնենք’ մրցաշարի 1/4 եզրափակիչ առաջին խաղում լոնդոնցիները սեփական հարկի տակ 3-1 հաշվով հաղթել են «Ռուբինին»:

-Այժմ մենք մեծ առավելություն ունենք պատասխան խաղից առաջ: Այո, մենք բոլորս ցանկանում ենք խաղալ Չեմպիոնների լիգայում, սակայն չենք պատրաստվում հրաժարվել Եվրոպա լիգայում հաղթանակից: Պետք է հաղթանակի համար պայքարենք բոլոր մրցաշարերում, որոնց մասնակցում ենք,- ասել է Ռամիրեսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում