Բալոտելլին ռասիզմի պատճառով ցանկացել է հեռանալ խաղադաշտից
10/04/2013 15:58
Նմանատիպ
«Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելլին Ա Սերիայի 31-րդ տուրի «Ֆիորենտինայի» հետ արտագնա խաղում տանտերերի երկրպագուների կողմից ռասիստական դրսևորումների է հանդիպել, հաղորդում է Corriere dello Sport-ը:
Աղբյուրի տեղեկություններով, 22-ամյա խաղացողը ցանկացել է հեռանալ խաղադաշտից, սակայն, ի վերջո, մինչև վերջ մասնակցել է հանդիպմանը:
Հիշեցնենք’ խաղից հետո իտալացին քննադատել է մրցավար Պաոլո Տալյավենտոյին, ինչի համար որակազրկվել է երեք խաղով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում