Կարլոս.Կասիլյասի պայմանագրում չկա նման կետ, ըստ որի նա միշտ մեկնարկայինում պետք է լինի

Կարլոս.Կասիլյասի պայմանագրում չկա նման կետ, ըստ որի նա միշտ մեկնարկայինում պետք է լինի

«Անժիի» տնօրեն Ռոբերտո Կարլոսը խոսել է «Ռեալում» տիրող իրավիճակի մասին կապված դարպասապահ Իկեր Կասիլյասի և մարզիչ Մոուրինյոյի հետ: Պորտուգալացին չի շտապում Կասիլյասին դաշտ դուրս բերել, թեև հայտագրում է խաղերի կազմերում.

-Իկերը միշտ հիմնական կազմի ֆուտբոլիստ է եղել: Նրա վնասվածքն անսպասելի էր: Չէի սպասում նաև այն, որ Լոպեսը «Ռեալում» իրեն այդքան լավ կդրսևորի: Մոուրինյոն իր բնավորությունն ու խաղի ոճն ունի: Դրան պետք է հարգանքով մոտենալ: Կասիլյասն էլ պետք է պայքարի թիմի հիմնական կազմում լինելու համար, չէ որ նրա պայմանագրում չի ասվում, որ 40 տարվա ընթացքում միշտ պետք է մեկնարկայինում լինի,-ասել է Կարլոսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում