Պաստորե. «ՊՍԺ»-ն ապացուցեց, որ կարող է խաղալ «Բարսելոնայի» դեմ

Պաստորե. «ՊՍԺ»-ն ապացուցեց, որ կարող է խաղալ «Բարսելոնայի» դեմ

«ՊՍԺ»-ի կիսապաշտպան Խավիեր Պաստորեն գոհ է մնացել Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ «Բարսելոնայի» հետ պատասխան խաղում իր թիմի ցուցադրած խաղից, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները:

Հիշեցնենք’ Կառլո Անչելոտիի սաները խաղի ընթացքում առջևում էին 1-0 հաշվով, սակայն կատալոնացիները Պեդրոյի գոլի օգնությամբ խփեցին պատասխան գնդակը:

-Մեր թիմը շատ լավ խաղաց ու ապացուցեց, որ կարող է խաղալ «Բարսելոնայի» դեմ: Եվ շատ ցավում եմ, որ մրցակիցը ի վերջո հասավ իր նպատակին: Ինչ վերաբերում է Լիոնել Մեսսիին, ապա նա շատ մեծ դեր է խաղում իր թիմի արդյունքներում: Իր խփած գոլից հետո «Բարսելոնան» արդեն հանգիստ էր գործում ու խաղում էր այնպես, ինչպես իրեն հաճելի է: Կարծում եմ’ եզրափակչի մասնակցիներից մեկը կդառնա Մյունխենի «Բավարիան»,- ասել է Պաստորեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում