Ռոնալդո. Նեյմարը Եվրոպայում կդառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստը

Ռոնալդո. Նեյմարը Եվրոպայում կդառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստը

Բրազիլացի լեգենդար հարձակվող Ռոնալդոն դասվում է նրանց թվին, ովքեր «Սանթոսի» հարձակվող Նեյմարին ցանկանում են տեսնել Եվրոպայում: Նա հերթական անգամ երիտասարդ աստղին խորհուրդ է տվել լքել Բրազիլիան:

-Նեյմարը հրաշալի ֆուտբոլիստ է: Երբ նա սկսի հանդես գալ Եվրոպայում, կդառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստը: Նա շատ տաղանդավոր է նրա համար, որպեսզի մնա Բրազիլիայում,- ասել է Ռոնալդոն:

Հիշեցնենք’ Նեյմարի անունը շատ հաճախ է կապվում «Բարսելոնայի» հետ, սակայն ոչ խաղացողը, ոչ էլ կատալոնական ակումբը այդ մասին հստակորեն ոչինչ չեն խոսել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում