Մեսսիի բժշկական հետազոտության պատասխանները հայտնի են

Մեսսիի բժշկական հետազոտության պատասխանները հայտնի են

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի «Բարսելոնա»-«Պարի Սեն ժերմեն» հանդիպման ժամանակ Լեո Մեսսին, փոխարինման դուրս գալով, կրկին ցավեր է զգացել: Այս մասին ավելի վաղ հաղորդում էր Marca-ն:

Այսօր արգենտինացին կրկին բժշկական հետազոտություն է անցել, որը ցույց է տվել` նոր վնասվածք կամ վնասվածքի կրկնություն նրա մոտ չկա: «Բարսելոնայի» պաշտոնական կայքը տարածել է հետևյալ տեղեկատվությունը.

«Բժշկական հետազոտությունը ցույց է տվել, որ Մեսսիի մոտ վնասվածքի կրկնություն չկա: Նա կշարունակի ապաքինման գործընթացը: Ապաքինման գործընթացը ցույց կտա` երբ նա կկարողանա  խաղադաշտ վերադառնալ»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում