Գաբրիել Սարգսյանը շարունակում է մնալ առաջատարների թվում

Գաբրիել Սարգսյանը շարունակում է մնալ առաջատարների թվում

Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը Դուբայում անցկացվող օփենում չորս տուրից հետո վաստակել է 4 միավոր: Հայ շախմատիստը Ռուսաստանի ներկայացուցիչներ գրոսմայստերներ Սերգեյ Վոլկովի, Ալեքսանդր Ռախմանովի և ամերիկացի Յան Էլվեստի հետ գլխավորում է աղյուսակը:

Նշենք նաև, որ Վլադիմիր Հակոբյանը եւ Տիգրան Պետրոսյանը ունեն 3,5-ական միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում