Համշիկ. Ես երջանիկ եմ «Նապոլիում»

Համշիկ. Ես երջանիկ եմ «Նապոլիում»

Թեպետ Մարեկ Համշիկի ծառայություններով հետաքրքրված են մի շարք իտալական և անգլիական ակումբներ, ֆուտբոլիստը չի պատրաստվում տեղափոխվել «Նապոլիից»: Corriere dello sport-ի հետ զրույցում Համշիկն ասել է.

-Ես երջանիկ եմ Նեապոլում: Սիրում եմ այս քաղաքը: «Նապոլին» իմ ակումբն է և մոտ ապագայում այն լքելու մտադրություն չունեմ:

Հիշեցնենք` Մարեկ Համշիկը «Նապոլի» տեղափոխվեց 2007 թվականին «Բրեշիայից»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում