Եվրոպա լիգա. «Բազելը» հաղթեց «Տոտենհեմին» 11 մետրանոց հարվածաշարով (տեսանյութ)

Եվրոպա լիգա. «Բազելը» հաղթեց «Տոտենհեմին» 11 մետրանոց հարվածաշարով (տեսանյութ)

Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչ փուլի «Բազել»-«Տոտտենհեմ» հանդիպումն անցավ դրամատիկ պայքարում: Այս թիմերի միջև կայացած առաջին խաղում հաղթող չէր եղել և գրանցվել էր 2:2 հաշիվը: 

«Սանկտ Յակոբ-Պարկ» մարզադաշտում տեղի ունեցած խաղում առաջինն աչքի ընկան հյուրերը. 23-րդ րոպեին հաշիվը բացեց Դեմպսին: Ընդամենը 4 րոպե և հաշվի հավասարությունը վերականգնեց Սալան:
Ընդմիջումից անմիջապես հետո արդեն «Բազելը» Դրագովիչի գոլի շնորհիվ առաջ անցավ հաշվի մեջ: Թվում էր` խաղն այսպես էլ կավատվի և «Տոտենհեմը» կզիջի կիսաեզրափակչի ուղագիրը, սակայն խաղավարտից րոպեներ առաջ Դեմպսին հույս պարգևեց իր թիմին` հաշիվը դարձնելով 2:2:

Նշենք նաև, որ 89-րդ րոպեին կանոների խախտման համար կարմիր քարտ ստացավ Վերտոնգենը, և քանի որ Անդրե Վիլաշ-Բոաշւ մինչ այդ կատարել էր բոլոր փոփոխությունները, պաշտպանի` խաղադաշտը թողնելուց հետո «Տոտենհեմի» կազմում փոփոխություն չեղավ:

Ինչևէ, փոփոություններ չեղան նաև հաշվի մեջ լրացուցիչ ժամանակում, և թիմերը հաջորդ փուլի ուղեգիրը վիճարկեցին 11 մետրանոց հարվածաշարով: Այս պարագայում առավելության հասան «Բազելի» ֆուտբոլիստները` 4:1, և անգլիական թիմը լքում է Եվրոպա լիգան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում