Ագուերո. «Չելսիի» հետ հանդիպումը եզրափակիչ է հիշեցնում

Ագուերո. «Չելսիի» հետ հանդիպումը եզրափակիչ է հիշեցնում

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն իր մտքերով է կիսվել ապրիլի 14-ին Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայանալիք Անգլիայի գավաթի կիսաեզրափակչի «Չելսիի» հետ հանդիպման վերաբերյալ:

-Իհարկե, «Չելսիի» դեմ խաղալու ենք հաղթանակի համար, ինչպես և արել ենք այս մրցաշրջանում սուպերգավաթային ու առաջնության շրջանակներում նրանց հետ խաղերի ժամանակ: Հուսով ենք’ արդյունքը այս անգամ ևս մեր օգտին կլինի: Հավանաբար, մեզ բաց խաղ է սպասվում, ու կհաղթի նա, ով վճռորոշ պահերին ավելի արդյունավետ կգործի:

Չնայած նրան, որ սա կիսաեզրափակիչ է, հանդիպումը ավելի շատ եզրափակիչ է հիշեցնում այն պատճառով, որ շատ բան է վճռվելու,- ասել է արգենտինացին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում