Պոդոլսկին ցանկանում է ավելի շատ խաղային պրակտիկա ստանալ
16/04/2013 13:27

Նմանատիպ
The Guardian-ի տեղեկություններով, Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Լուկաս Պոդոլսկին գոհ չէ թիմում իր ներկայիս կարգավիճակից:
Մրցաշրջանի սկզբում գերմանացին թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկն էր, սակայն, սկսած փետրվարից, նա խաղային քիչ պրակտիկա է ստանում: Թեև ավելի վաղ Պոդոլսկին հայտարարել էր, որ իրեն լավ է զգում Լոնդոնում ու այլ ակումբ տեղափոխվելու մասին չի մտածում:
Այժմ Լուկասը ցանկանում է «կանոնիերների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերից երաշխիքներ ստանալ, որ շուտով իր վիճակը կբարելավվի: Հիշեցնենք’ հարձակվողը այս մրցաշրջանում անցկացրել է 27 հանդիպում ու դարձել 9 գոլի հեղինակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում