Ծառուկյանը հաղթեց UFC-ի նախկին չեմպիոնին

Ծառուկյանը հաղթեց UFC-ի նախկին չեմպիոնին

 

Խառը մարտարվեստների թեթև քաշային կարգում UFC դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը Չիկագոյում կայացած RAF 15 ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում տարել է իր 10-րդ հաղթանակը։ Նա 45 վայրկյանում հաղթել է UFC-ի նախկին չեմպիոն, ամերիկացի Էնթոնի Փեթիսին։

Մրցակցի դեմ գորգ դուրս գալով՝ Ծառուկյանը կարճ ժամանակում վերահսկողության տակ է առել գոտեմարտի ընթացքը և առավելության հասել ամերիկացի մարզիկի նկատմամբ։ Այս հաջողությամբ նա ընդլայնել է իր հաղթանակների շարքը կազմակերպության շրջանակում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում