Նադալ. Մոնտե-Կարլոյում ես ֆավորիտ չեմ
16/04/2013 11:29

Նմանատիպ
Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը Մոնտե-Կարլոյի մրցաշարում սպասում է լարված պայքար: Նշենք, որ 26-ամյա Ռաֆան արդեն 8 անգամ հաղթել է այս հեղինակավոր մրցաշարում, և այս անգամ ևս նրան համարում են գլխավոր ֆավորիտ:
Associated Press-ի հետ զրույցում Նադալն ասել է.
-Չեմ կարծում, թե մրցաշարի գխավոր ֆավորիտն եմ: Այս տարի շատ դժվար է լինելու: Երբեք չի ստացվում իրար ետևից հաղթանակներ տոնել նույն մրցաշարում: Ես առավելագույն ուժերս կներդնեմ հաղթելու և արժանի թենիս ցուցադրելու համար: Մարզաձև նկատմամբ վերաբերմունքս չի փոխվել:
Հավելենք` Մոնտե-Կարլոյի առաջին շրջանում Նադալը մրցելու է ավստրիալիացի Մարինկո Մատոշեվիչի հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում