«Ռեալը» ցանկանում է գնել Դրաքսլերին
16/04/2013 15:24

Նմանատիպ
Մադրիդի «Ռեալը» հետաքրքրություն է ցուցաբերում «Շալկե-04»-ի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերի նկատմամբ, հաղորդում են գերմանական ԶԼՄ-ները:
Ֆուտբոլիստի խաղը ազգային առաջնությունում ու Չեմպիոնների լիգայում անտարբեր չեն թողել մադրիդցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին:
Իր հերթին, գելզենկիրխենյան ակումբի ղեկավարությունն ու մարզչական շտաբը չեն ցանկանում բաժանվել ֆուտբոլիստից, սակայն վերջինիս ծառայություններով հետաքրքրվում են մեծ թվով ակումբներ: «Շալկեում» լավ են հասկանում, որ եթե թիմը մրցաշրջանի արդյունքներով չհայտնվի Չեմպիոնների լիգայի խաղարկությունում, ապա Դրաքսլերին պահելը դժվար է լինելու:
Հետևեք մեզ նաև Telegram-ում