Porsche-ն հետաքրքրված չէ Ուեբբերի ծառայություններով
16/04/2013 16:12

Նմանատիպ
Վերջին շրջանում լուրեր էին շրջանառվում, իբրև Porsche-ի ղեկավարությունը ցանկանում է պայմանագիր առաջարկել «Ռեդ Բուլլի» ավտոարշավորդ Մարկ Ուեբբերին: Եղան նաև այնպիսի լուրեր, որոնց համաձայն պայմանագիրն արդեն իսկ ստորագրվել է:
Սակայն Porsche-ի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«Շրջանառվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Մարկ Ուեբբերը մեզ հետ հնգամյա պայմանագիր չի ստորագրել: Porsche-ն ունի 10 ավտոարշավորդից բաղկացած թիմ, ովքեր շատ լավ են կատարում իրենց ախատանքը»,-մեջբերված է Motorsport-ից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում